«Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենավիճելի, ինչ որ իմաստով նաև վտանգավոր թեզը». Ա. Բաբաջանյան
![]() 428 Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 08:45 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթը բազմաշերտ էր, այդպիով նաև որոշակիորեն հակասական, հակասական լինելով՝ զգայական ու հուզական: Այն մասամբ հեղափոխության առաջնորդի, մասամբ պետական գործչի, մասամբ երազողի ելույթ էր, որը պարունակում էր ինչպես բազմաթիվ դրական շեշտադրումներ, այնպես էլ մի շարք վիճելի ու տարակուսելի, երբեմն նաև վտանգավոր արձանագրումներ: Նիկոլ Փաշինյանի ելույթում կարմիր թելով անցնում էր համահայակականության թեզը, ինչը միանգամայն դրական է ու ողջունելի: Մյուս կողմից համահայակականությունը Նիկոլ Փաշինյանն ըստ էության ածանցում, երկրորդում էր թավշա հեղափոխությանը: Այն դեպքում, երբ 2018-ի հեղափոխությունը, որքան էլ մասնակիցների առումով համընդգրկուն, այդուհանդերձ ներպետական գործընթաց էր: Թավշյա հեղափոխության պրիզմայով էր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում նաև Արցախը, Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ այդպիսով հեղափոխությունն ըստ էության դասելով ամեն ինչից վեր, որպես ամենայնի սկիզբ: Հեղափոխության ֆետիշացումը Նիկոլ Փաշինյանի կողմից նոր երևույթ չէ, այն դրսևորվել է անցած մեկուկես տարաների նրա գրեթե բոլոր ելույթներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այդ առումով Նիկոլ Փաշինյան գործչի կերպարում հաճախ հեղափոխության առաջնորդը գերակայում է պետության ղեկավարին, ինչը երբեմն հասնում է մտահոգիչ աստիճանի: Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած նպատակադրումները որքան էլ ականջահաճո էին ու գայթակղիչ, այդուհանդերձ ավելի շատ երազողի, իլյուզիոնիստի, քան պետության ղեկավարի նպատակդրումներ էին, քանի որ վարչապետը՝ ներկայացնելով բոլորիս համար այդքան ցանկալի նպատակները որևէ խոսք չասաց դրանց հասնելու ուղիների, ծրագրերի, մեթոդների մասին: Իսկ առանց ծրագրային ապահովվածության ու առարկայական քայլերի նման նպատակադրումները ընդամենը բարևի ցանկություններ են, ոչ ավելի: Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենադրական արձանագրումներից մեկը վերաբերում էր Արցախում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին, դրանցում որևէ օտար երկրի շահեր սպասարկող սուբյեկտի մասնակցության բացառմանը ու ընհանուր առմամբ Արցախի պետականության պաշտպանությանը: Նիկոլ Փաշինյանը միարժեքորեն արձանագրեց, որ Հայաստանը, Հայաստանի իշխանությունը կանգնած է Արցախի իշխանությունների կողքին՝ այդ երկրի համար այդչափ կարևոր քաղաքական իրադարձությունների անցկացման առումով: Որքան էլ դրանք հաճելի են զգայական առումով ու արտահայտում են հայ ժողովրդի հավաքական կամքը, այդուհանդերձ միանգամայն այլ երանգ կարող են ստանալ, երբ հնչում են Հայաստանի վարչապետի շուրթերից: Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու հաջորդ իսկ օրը հանդես է եկել Արցախի սուբյեկտայնության բարձրացման խոստմամբ՝ հայտարարելով Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին: Ցավոք, հայկական կողմը դեռևս հաջողության չի հասել այդ հարցում: Այդ առումով նման հայտարարությունները շատ ավելի են հեռացնում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակադրումը, քանի որ միջազգային հանրության կողմից կարող են տարակուսելի թվալ «Արցախը Հայաստան է և վերջ» և այդ բնույթի այլ արտահայտություններ, որոնք հնչում են ՀՀ վարչապետի կողմից: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա Նիկոլ Փաշինյանը միարժեքորեն հայտարարեց, որ որևէ լուծում կարող է ընդունելի լինել միայն Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամարտահայտման պարագայում՝ բացառելով Արցախի հարցում որևէ դավադրական մոտեցում: Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևորագույն հատվածներից մեկը նրա կողմից առաջ քաշված կոնսենսուսներն էին, որոնք հիմնարար նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի կյանքի ու զարգացման առումով: Դրանց կանդրադառնամ հաջորդիվ»: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
