«Ստեփանակերտի հրապարակից լավ մեսիջներ գնացին, բայց դա քիչ է, շատ քիչ». Կ. Հովհաննիսյան
![]() 314 Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2019 թ., 00:10 Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Ստեփանակերտի հրապարակից լավ մեսիջներ գնացին, բայց դա քիչ է, շատ քիչ: Այդ մեսիջների տերը ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ Բակո Սահակյանը, այդ մեսիջների տերը չեն կարող անհատներ լինել, դրա տերը ողջ ազգը պետք է լինի: Հիշու՞մ եք, թե ինչպես միավորվեցինք ապրիլյան պատերազմին: Շատ լավ էր, հիանալի էր, բայց ինձ համար այն այդքան էլ լավ չէր... Չէինք սիրում Սերժ Սարգսյանին ու դրա պատճառով բանակին որևէ հասարակական աջակցություն դատապարտվում էր ձախողման, քանի որ ասում էինք. հարկեր ենք տալիս, թող բանակ պահեն... Երբեք ու երբեք մենք բանակը, հայրենիքը չպետք է կապենք օրվա իշխանության հետ: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց հայրենիքի ու թշնամու հետ չես կարող քաղաքական խաղ խաղալ: Ստեփանակերտից այսօր գնացած մեսիջներից արդեն տվայտվում են հարևան, բայց ոչ բարեկամ երկրի ռազմատենչ ղեկավարությունը, արդեն իրենց սպասարկող մեդիադաշտը սկսել է «արձագանքել»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
