«Վարչապետի հայտարարությունն ամենևին ուտոպիայի շարքից չէ». Ստյոպա Սաֆարյան
![]() 275 Չորեքշաբթի, 07 օգոստոսի, 2019 թ., 06:30 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ Փաշինյանի հայտարարությունը, մինչև 2050թ․ 5 միլիոն դառնալու վերաբերյալ, քննարկման առարկա է դարձել, ամենևին պետք չէ մտածել, որ խոսքը բնական վերարտադրողականության մասին է։ Անշուշտ, խոսքը հայրենադարձության մասին է, որի նշաններն արդեն կան։ Վերջին տարիներին բազմաթիվ երկրներում հանգրվանած մեր եղբայրներն ու քույրերն անկասկած որոշում են ընդունելու վերադառնալ Հայաստան, հենց նկատեն, որ իրենց այնտեղի վիճակի ու այստեղ ուրվագծվող վիճակի տարբերությունն էական է։ Իսկ Հայաստանի դինամիկ զարգացման դեպքում այդպիսի հեռանկար է ստեղծվում այնպիսի երկրներում ապրող հայկական սփյուռքի համար, ինչպիսք են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և միջինասիական հանրապետությունները։ Առիթ ունեցել եմ ասելու, որ այս ամենից զատ, բոլոր երկրներում աճող ազգայնականությունն ամենևին հաճելի չի լինելու այնտեղ ապրող հայության համար։ Կարագանդան դրա ծիծեռնակն էր։ Այս ամենին էլ ավելացրեք Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախները՝ Սիրիա, Լիբանան և այլն։ Այնպես որ, վարչապետի հայտարարությունն ամենևին ուտոպիայի շարքից չէ»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
