Ավտովթար Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա. կա 2 զոհ

1814
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 12:00
Օգոստոսի 8-ին՝ ժամը 08:16-ին, Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:
Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:
Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը: Այս պահի դրությամբ փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար:
ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մազում․ 5 վիրավորներից 4-ն անչափահասներ են
131Երեկ, 21:18
Հարսանիքի օրը փեսան դաժանորեն ծեծել է հարսին (տեսանյութ)
390Երեկ, 12:25
Քալիֆորնիայում փոքր ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր (տեսանյութ)
419Երեկ, 10:13
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում
25707.09.2026, 20:12
Լիբանանցի լրագրող է վիրավորվել իսրայելական հարվածի հետևանքով (տեսանյութ)
64507.09.2026, 17:13
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում
22407.09.2026, 15:30
«Հարվածներ են հասցվել Ռյազանի, Պերմի և Թաթարստանի նավթավերամշակման գործարաններին»․ Զելենսկի (տեսանյութ)
62407.09.2026, 14:49
Ինդոնեզիայի շուկաներից մեկում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
53907.09.2026, 14:19