Հայաստանը՝ ծերացող հասարակությունների շարքում. ինչպիսի՞ն են Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները
![]() 341 Շաբաթ, 10 օգոստոսի, 2019 թ., 20:35 Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոր վիճակագրական տվյալներ: Դրանց համաձայն՝ 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ապրում է 465 հազար 199 կենսաթոշակառու: Նրանցից 462 հազար 706-ը աշխատանքային կենսաթոշակառուներ են, 1811-ը՝ զինծառայության հետ կապված կենսաթոշակառուներ, 682-ն էլ՝ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացողներ: Երևանի բնակիչ է 172 հազար 501 կենսաթոշակառու: ՀՀ-ում կենսաթոշակի միջին չափը 40 հազար 519 դրամ է: 82 հազար 416 կենսաթոշակառու աշխատողի կարգավիճակ ունի: Հայոց ցեղասպանությունը վերապրած կենսաթոշակառուները 6-ն են: ՀՀ-ում կա Հայրենական պատերազմի 271 մասնակից, նրանցից 38-ը կին է: Հանրապետության ծերանոցներում ապրում է 470 անձ՝ 254-կին և 216 տղամարդ: Ազատազրկման վայրում պատիժ կրող կենսաթոշակառուները 17-ն են, որից 1-ը՝ կին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ Հայաստանը ծերացող հասարակությունների վերին շեմում է։ Հիմնադրամի կանխատեսումներով՝ 2050 թվականին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-ից 23 տոկոսը։ Նշենք, որ, ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված ժողովրդագրական ծերացման սանդղակի, եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը 7 տոկոսից ավելի է, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
