«Հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս». Դանիել Իոաննիսյան
![]() 493 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 03:10 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ Արարատ Միրզոյանի ղեկավարած ԱԺ-ն՝ խորհրդարանի բակում հավաք իրականացնելու թույլտվության հարցը դնում է ԱԱԾ-ի վրա, ակամայից հիշում եմ, թե ե՞րբ է վերջին անգամ նման բան եղել ու հեչ լավ բաներ չեն գալիս մտքիս: Ուրեմն 2008-ի մարտի 17-ին՝ բռնապետության կուլմինացիայի օրերին, ԱԺ-ն օրենքում կատարեց փոփոխություններ (ՀՕ-1-Ն), որով ԱԱԾ-ն իրավունք ստացավ «հավաստի» տվյալների հիման վրա արգելել հավաքը: Բայց ԱԱԾ-ին նման իրավունք տալը այն աստիճան խայտառակություն էր, որ 2008-ի հունիսի 11-ին խորհրդարանը նորից փոխեց օրենքը (ՀՕ-74-Ն) և, մասամբ, վերացրեց այդ կարգավորումը, իսկ 2011-ին այդ կարգավորումն ընդհանրապես հանվեց: Բայց ԱԺ անվատնգությունն ապահովող ուժայինների վրա հղումը նաև ուրիշ ասոցիացիաներ առաջացրեց: Իսկ 2004-ի ապրիլի 13-ի գիշերը, երբ ԱԺ բակից դուրս եկած ուժայինները ծեծ ու ջարդի ենթարկեցին ժողովրդին, դրան արձագանքեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ասաց, որ ուժայինները խորհրդարանի շենքն էին պաշտպանում և իրեն չէին ենթարկվում»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
