«Կոռուպցիային պատերազմ հայտարարած իրավապահ մարմինները պետք է հետաքննեն այս փաստը». Արթուր Ղազինյան
![]() 351 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 09:05 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի ոսկու բաց հանքի շահագործման մասին որոշումն ունի, բացառապես, քաղաքական բնույթ, իսկ այդ որոշումն ընդունելու բացառիկ իրավասությունը պատկանում է քաղաքական իշխանությանը։ Քանի որ աշխարհում գոյություն չունի որևէ մետաղական հանք, որի շահագործումը չվնասի շրջակա միջավայրին, շահագործման մասին որոշման քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Սերժ Սարգսյանը և իշխող Հանրապետական կուսակցությունը, Ամուլսարի մետաղական հանքի շահագործման քաղաքական որոշման համար կրեցին իրենց բաժին քաղաքական պատասխանատվությունը, հիմա հերթն «Իմ քայլը» դաշինքինն ու անձամբ Նիկոլ Փաշինյանինն է։ Ամբողջ խնդիրն ազնվությունն ու անկեղծությունն է, որ պետք է ցուցաբերի իշխանությունն իր քաղաքացիների հանդեպ և խոստովանի, որ Ամուլսարի հանքի շահագործման մասին որոշումը կայացված է եղել դեռևս անցած տարի, իսկ այդ որոշման մասին Փաշինյանը տեղեկացրել է «Լիդիան» ընկերության ղեկավարներին՝ Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Կառավարության կողմից պատվիրված թանկարժեք փորձաքննությունը պետք է հիմք հանդիսանար այս որոշման հրապարակման համար, հետևաբար, այն խիստ կասկածելի պայմաններում պատվիրվեց կասկածելի ծագում և փորձառություն ունեցող ընկերությանը՝ այդ նպատակի համար ծախսելով հարկատուների վճարած 400.000$։ Կարծում եմ՝ մեր կոռուպցիային պատերազմ հայտարարած մեր իրավապահ մարմինները պետք է հետաքննեն այս փաստը և փարատել հասարակության ներսում առկա կասկածները։ Ինչ վերաբերում է բուն հանքի շահագործման խնդրին, ապա կխուսափեմ այս հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ, կրկնում եմ, սա իշխանության քաղաքական որոշում է, որի համար առկա է քաղաքական պատասխանատվություն։ Իշխանության գործընկերը չեմ, իսկ օպոնենտ լինել չեմ ցանկանում՝ անհարկի պոպուլիզմից խուսափելու և բնապահպանների պայքարը չքաղաքականացնելու համար»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
