«Նույնիսկ Սերժի ժամանակ ինձ նման ծանուցագիր չեն ուղարկել». Հայկ Գրիգորյան
![]() 480 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ., 09:50 «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 20-ին ինձ զանգում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) մի աշխատակից ու ասում, որ ՀՀ ԱԱԾ ու Քննչական մարմիններն ինձ հարցաքննելու նամակ են իրենց ուղարկել, խնդրեց հանդիպենք։ Հանդիպեցինք, պարզվեց ՀՀ ԱԱԾ, ՔԾ ու ՀՔԾ շատ լուրջ ուսումնասիրել են իմ ընդդիմադիր գործունեությունը, ողջ կենսագրությունս գրել են, ու ինձ 12 հարց են ուղղել, մեծ մասը Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա Ծռերի» ու Վերածննունդ շարժման մասին։ Հաշվի առեք, որ նույնիսկ սերժի ժամանակ ինձ նման ծանուցագիր չեն ուղարկել, իսկ ես քաղաքացիական ու քաղաքական ակտիվությունս սկսել եմ դեռ 2013-ից։ Սերժի ժամանակ ինձ ձերբակալել են, բայց որ սենց անկապ ու անիմաստ թեմայով դաշնային ծառայողներ վրաս ուղարկեն, ԱԱԾ-ով, ՀՔԾ-ով վրա տան, տենց բան չի եղել։ Ասեմ ավելին, մի քանի ամիս առաջ Հայաստանում էի, ու կարող էին հարցաքննել, բայց չգիտես՝ ինչու չեն արել։ Մի քանի ամիս է անընդմեջ ասում ենք՝ սերժին ճամպրուկով փողեր տանելու գործով զբաղվեք, ԱԱԾ ու դատախազությունն ասում են՝ փաստեր չկան։ Փաստորեն, միակ քրեական գործը, 2016-ից ի վեր, միայն «Սասնա Ծռերի» գործն ա։ Այլ փաստեր չկան։ Մանրամասները կներկայացնեմ մի քանի օրից լայվով, որտեղ կխոսամ նաև Նիկոլի ու նրա թիմակիցների անտանելի պահվածքի, Ամուլսարի թեմայի ու ընդհանրապես այս կեղծ իշխանափոխության ողջ էության մասին»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
