«Այն, ինչ արել են Ռոբն ու Սերժը, ամենևին չի նպաստել մեր անկախացմանը». Արամ Մանուկյան
![]() 341 Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ., 14:30 «Քոչարյանից հետո եկավ տարածքների, ունեցվածքի, սեփականության մսխման ժամանակահատվածը, և հիմա ներկայիս իշխանությունն այդ դժվարությունների վրա է նստած: Դրսի ազդեցություններն էլ Հայաստանի վրա ուժեղ են: Այն, ինչ արել են Ռոբն ու Սերժը վերջին 20 տարիներին, ամենևին չի նպաստել մեր անկախացմանը: Հիմա մի քիչ ավելի հանգիստ եմ, բայց դա չի նշանակում որ ամեն ինչ շատ լավ է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: Արամ Մանուկյանը նշեց, որ ՀՀ-ին սպառնացող վտանգներ կան՝ մատնանշելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, շարունակվող արտագաղթը և մի շարք այլ գործոններ: Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հստակ չի արտահայտում իր դիրքորոշումը Արցախի, արտաքին դիվանագիտության, ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ. «Առաջին ամիսներին, երբ հեղափոխական էյֆորիա էր, կարող էր չլինել հստակություն, բայց անցել է ալիքի շրջանը և իշխանությունները պետք է մատչելի, հասկանալի արտահայտեն իրենց դիրքորոշումը նշված հարցերի վերաբերյալ: Որքան ուշացնում ես ռեֆորմները, դրանց իրականացման հնարավորությունը քչանում է»,-ասաց նախկին պատգամավորը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
