«Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք մահանում են սիրո պակասից». այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է
![]() 544 Երեքշաբթի, 27 օգոստոսի, 2019 թ., 11:10 Մենք կարող ենք ազատվել հիվանդությունից դեղերի միջոցով, բայց միակ դեղամիջոցը միայնության, հիասթափության և անհուսության դեմ սերն է: Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք սովից մահանում են, բայց ավելի շատ են նրանք, որոնք մահանում են սիրո պակասից: Մայր Թերեզա Այսօր կաթոլիկ միանձնուհի, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր(1979) Մայր Թերեզայի (լրիվ անունը՝ Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը՝ Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ․՝ Agneze Gonxhe Bojaxhiu) ծննդյան օրն է: Նա ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքին։ * Ամենամեծ աղքատությունը սրտի աղքատությունն է
1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով՝ 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը՝ ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ: * Երբ դուք ձեզ դժբախտ ու լքված եք զգում, փորձեք ինչ-որ բան անել սիրով: Թեկուզ մեկ բառ արտասանեք սիրով, պարզապես սիրով մտածեք ինչ-որ մեկի մասին Նա ամբողջ կյանքում ողորմածության ու գթասրտության խորհրդանիշ եղավ ու այդպիսինը մնաց, անգամ, մահվանից հետո: * Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր և կարեկցանք * Եթե հիասթափվել եք մեկից, մի պատժեք մյուսներին։ Մարդիկ տարբեր են։ Մի՛ կորցրեք վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18




