Կործանիչները՝ լիրայով. ինչպե՞ս են առևտուր անում Ռուսաստանը և Թուրքիան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ժուկովսկում MAKS ավիաընկերության շոուի ժամանակ ծանոթացել են վերջին սերնդի Су-57 կործանիչների հնարավորություններին։ Այս մասին հայտնում է ФАН-ը:
Թուրքիայի ղեկավարը հարցրել է, թե «հնարավո՞ր է Су-57-ը ձեռք բերել», որին Ռուսաստանի նախագահը դրական է արձագանքել:
Հիշեցնենք՝ մեկ ամիս առաջ Թուրքիան Ռուսաստանից ստացել էր նաև C 400 հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակը:
Պուտինը և Էրդողանը հատուկ սանդուղքով բարձրացել և զննել են Су-35 կործանիչը, ինչպես նաև միջին չափի Ка-62 և Ми-38 ծանր ուղղաթիռները:
Անկարան Մոսկվայից գնում է ոչ միայն ռազմական տեխնիկա, այլև բանակցություններ է վարում առևտրաշրջանառությունն ավելացնելու համար՝ հասցնելով տարեկան 100 միլիարդ դոլարի:
Ըստ «Финам»-ի վերլուծաբան Ալեքսեյ Կորնևի, Ռուսաստանից Թուրքիա արտահանման ավելի քան մեկ երրորդ մասը գտնվում է այսպես կոչված «գաղտնի հատվածում»:
«Գաղտնի բաժինը ներառում է ռազմական տեխնիկայի մատակարարում: Անցյալ տարիների ամենաքննարկված ձեռքբերումը Թուրքիայի կողմից համարվում է «Триумф» ՀՕՊ համակարգը»,- հավելում է վերլուծաբանը:
Տեղացի վերլուծաբանների գնահատմամբ, առևտրում դոլարի բացառումը և բարտերային սխեմաներով աշխատելու գործընթացը կտևի մոտ երկու տարի։
2018 թվականի սեպտեմբերին Ռեջեփ Էրդողանը Բիշքեկում անցկացվող բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստվում է անցում կատարել ազգային արժույթների կարգավորումների՝ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի հետ առևտրում:
Այժմ Անկարան Ռուսաստանի առանցքային գործընկերների ցանկում զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառության մասնաբաժինը կազմում է 3,9%, մինչդեռ Թուրքիան չորրորդ տեղում է ռուսաստանյան ապրանքների արտահանման հորիզոնականում:
Ինչ վերաբերում է Անկարայի և Մոսկվայի միջև էներգետիկ ոլորտում գործակցությանը, ըստ լրատվամիջոցի, տարեվերջին կգործարկվի «Թուրքական հոսք»-ի առաջին հատվածը:
Ըստ կանխատեսումների, գազատարը, որի հզորությունը տարեկան 15,75 միլիարդ խորանարդ մետր է, ամբողջությամբ կլուծի Թուրքիայի էներգետիկ կարիքները:
Մոսկվայի և Անկարայի ծրագրերը ներառում են նաև «Թուրքական հոսքի» կարողությունների ընդլայնում, «Аккую» ԱԷԿ-ի կառուցում և այլն:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Թուրքիայի նախագահը հանդիպել էր նաև իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որի ժամանակ հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ. «Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի ապօրինի միավորումը Ռուսաստանի հետ և շարունակելու է աջակցել Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն (տեսանյութ)
2020:30
Ռուս պաշտոնյաները, վախենալով զորակոչից, տեղափոխում են իրենց ակտիվներն արտասահման. #Bloomberg
10220:12
«Ֆրանկֆուրտում հանդիպում ունեցա գործարարների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4420:06
«Վիսբադենում մրցանակի հանձնման արարողությունից հետո պատասխանեցի տեղի ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4820:00
«Պետություն-խոշոր բիզնես կոալիցիայից կտուժի ժողովրդավարությունը»․ Լիաննա Խաչատրյան
4519:36
«Կաթողիկոսը հոգևորականին զրկել է կարգավիճակից․ սա չի կարող համարվել հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
5518:42
«ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը»․ Մայր Աթոռ
5918:30
«Վտանգավորն այն է, երբ իշխանությունն իր քաղաքական հայեցակարգը հռչակում է «իշխող գաղափարախոսություն»»․ Սուրեն Սուրենյանց
6018:12