Գերմանիայի նախագահը ներողություն է խնդրել Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կողմից պատճառված արհավիրքների համար
![]() 437 Կիրակի, 01 սեպտեմբերի, 2019 թ., 14:35 Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է. «Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր լեհական Վելյուն քաղաքում՝ Երկրորդ աշխարհամարտի 80-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների ժամանակ, ներողություն խնդրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կողմից պատճառված արհավիրքների համար: «Գերմանիան երբեք չի մոռանա իր պատասխանատվությունը Երկրորդ աշխարհամարտի հանցագործությունների համար: Ես խոնարհվում եմ Վելյուն քաղաքի վրա հարձակման զոհերի հիշատակի առջև: Ես խոնարհվում եմ գերմանական բռնակալության տարիների բոլոր լեհ զոհերի առջև: Ես ներողություն եմ խնդրում այդ ամենի համար»,- ասել է Շտայնմայերը գերմաներեն և լեհերեն: «1939-ի սեպտեմբերի 1-ին հենց Վելյունից սկսվեց պատերազմական հանցագործությունների, ատելության և բռնությունների դժոխքը: Վելյուն քաղաքի ռմբահարումը՝ դա գերմանական օդուժի ահաբեկչական գործողություն էր: Դրանով սկսվեց ատելության և բռնարարքների այն մեծ ալիքը, որը պետք է ոչնչացներ Լեհաստանը և լեհական մշակույթը, որպեսզի ճանապարհ բացվեր մարդկության ցնորհամիտ գաղափարների համար, որով փորձ արվեց հպատակեցնել ողջ եվրոպական աշխարհամասը»,- նշել է Շտայնմայերը»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
