Կեղծ հայտարարություններ Վիտալի Բալասանյանի կողմից. FIP
![]() 722 Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ., 18:25 «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն օգոստոսի 31-ին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան երկու հասարակական կազմակերպությունների կողմից Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելուն, նշել է, որ դա «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 33,6 մլն դրամ է հատկացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ Արցախում սեպտեմբերի 8-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Վիտալի Բալասանյանը ՀՀ կառավարության կողմից դիտորդական առաքելությանը դրամաշնորհ տրամադրելը որակում է որպես «միջամտություն Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»։ Հայաստանյան կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելը, սակայն, չի կարող դիտվել որպես Արցախի Սահմանադրության միջամտություն, քանի որ ԼՂՀ «Ընտրական օրենսգրքով» հստակ սահմանվում է դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքը։ Այսպես, օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ասվում է, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին: Ե՛վ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», և՛ «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» համապատասխանում են այս չափորոշիչներին, չեն աջակցում որևէ թեկնածուի, և երկու կազմակերպությունների առաքելությունների մեջ հստակ նշվում է ժողովրդավարական արժեքների ամրապնդման հանձնառությունը։ Բացի այդ, երկու կազմակերպությունն էլ և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում ունեն դիտորդական առաքելություն իրականացնելու փորձ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
