«Որքան ուշ հասկանա սա իշխանությունը, այնքան շուտ է լինելու երկրորդ հեղափոխությունը». Լևոն Բարսեղյան
![]() 308 Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 22:05 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և եկավ իսկության պահը. գոնե հիմա է, որ Հրոյենց սերժածին և սերժահպատակ համակարգը պիտի վերացվի: Սա ինձ համար նորություն չէր: Հարց է, թե սա որքանով ընկալելի կլինի օրենսդիրի համար: Երկու հատ պեռաշկի ու չորս լիմոնադ եմ գրավ դնում, թե խորհրդարանն իր ժպտերեսիկ հավաքականությամբ ջոկելու է այն, ինչ միլիոնավոր քաղաքացիներ ջոկել են վաղուց. Ավգյան ախոռները մաքրում են այնպես, ինչպես մաքրում են Ավգյան ախոռները: Հո բարդ չեղա՞վ հասկանալ. արմատապես, խորքային, ոչ մի կոսմետիկա և լեյկոպլաստիր, այսպիսի գործերը հույսով չեն անում, հաշվենկատ կամքով ու զոռով են անում, ծանր է, բայց անում են, որովհետև գործը պիտի արվի, վերջացավ: Անհնար է աղոթքով և անեծքով անել այդ գործը, անհնար է համոզելով թրիք տեղափոխել, ասենք, մոտենում ես թրիքին, խոնարհվում ես, ու ասում. -Թրիք ջան, հոգուդ մատաղ, ել գնա էս գոմից, հա՞,- թրիքն էլ ելնում, գլխիկոր հեռանում է... -անհնար է միտինգ անել ու պահանջել, որ ախոռն ինքնամաքրվի, անհնար է սպասել, որ ախոռը դժգոհելու է իր ախոռ լինելուց, ու մի օր ինքնամաքրվում է՝ վասն հայրենյաց... Գործը գործով է պրծնում: Այսօրինակ ախոռներ ունեցած երկրները լավ և վատ փորձ ունեն, էդ փորձն այս պայծառ դարում հասկանալի է ցանկացած դպրոցականի, մանդատը տվել ենք ձեռները, փողերը դրել ենք տակները, ցանկացած մասնագետ կարող էր մոլորակի ցանկացած կետից գալ՝ բացատրել, թե հրոյապեսների ախոռներն ինչպես են մաքրում: Ամոթ չէր, որ չգիտեին, ամոթ էր, որ գիտեին, թե ամեն բան գիտեն, լիքը բան է ամոթ: Հիմա իսկության պահն է, երևի հերթականը, բայց կարևորներից մեկը: Ափսոս, ժամանակ կորցրինք. որքան ուշ հասկանա սա իշխանությունը, այնքան շուտ է լինելու երկրորդ հեղափոխությունը: Կարող էր և չլինել, եթե բարեխիղճ և իմաստուն լինեին, չանցնեին քաղցր թմբիրի ռեժիմի: Հայաստանյան հանրությունն այլևս երբեք թույլ չի տալու, որ իրեն թամբեն ու գրաստի պես բանեցնեն: Ոչ մի գյալմաբեխաբար ու սերժահպատակ ետ չի գալու, դա փակված հարց է: Մենք կարիք ունենք իսկապես հեղափոխական մտածողությամբ խորհրդարանի, արդար են ընտրվել, մաքուր են, բայց խեղճ են, թույլ են՝ հավաքականության մեջ: Այնտեղ եղած մի խումբ կիրթ ու փորձառու, խելացի և կարող մարդիկ, փաստորեն, չկարեցան իրենց որակը գերակա դարձնել, դարձան հարմարվող և յոլա գնացին, հիմնականում հայացքները գործադիրին հառած, Նիկոլից լուծումներ ակնկալող: Նրանով առաջնորդվող խորհրդարանը, մեղմ ասած, հենց պիտի թույլ էլ լիներ: Այնինչ պիտի դառնար գործադիրին հավասար, խթանիչ և հակակշիռ ուժ նոր Հայաստանում: Մեզ այնպիսի խորհրդարան է պետք, որի յուրաքանչյուր անդամ մտածի, որ միայն ինքն է մնացել պատգամավոր, մյուսները բացակա են և պիտի աշխատի բոլորի փոխարեն: Այնպես, ինչպես, երբ յուրաքանչյուրը մտածեց, որ հենց ինքն է պահելու Հայաստանը և ելավ փողոց, հեղափոխությունը հաղթեց, այնպես էլ հիմա, մեզ այդպիսի օրենսդիր է պետք: Կկարողանա՞ն հիմա կերպարանափոխվել, բարեխղճությամբ զայրանալ, թևերը քշտած օրուգիշեր աշխատել, ուշացրածն ու անտեսածն անել, դժվար է ասել, երևի ոչ, ավելի շատ ոչ, քան թե՝ այոʹ, ցավոք: Երբ ամեն օր հիշում եմ, թե արձակուրդ էին գնացել էս ճենճի մեջ ու ախոռի պարագայում, ուղեղս տրաքվում է ... Տանդ մեջ ավազակաորջ կա արդեն մի քանի տասնամյակ, դու թողմնում՝ գնում ես արձակուրդ: Վարագույր»: |
«Գիտե՞ք, թե ինչպես է տնօրինվում ձեր աշխատավարձից գանձված մեկ քառորդը». Կարեն ՀԵքիմյան
3003:05««Իսկանդերը» լա՛վ էլ պայթեց հայ-ռուսական հարաբերություններում». Սարգիս Միքայելյան
3102:05«Թուրքն ի դուռն է եւ չի ուշանայ». Ալեքսանդր Քանանեան
3601:10«Ինչո՞ւ իշխանությունը չի ուզում, որ լրագրողները հասնեն դիրքեր». Գևորգ Թոսունյան
4800:50«Ո՞նց կարելի ա իր կողմից ազգային հերոսի կոչում տրված Տիրան Խաչատրյանին մի անկապ բանի համար հեռացնել». Արմեն Վարդանյան
5000:20«Փաշինյանը չի ներում նրանց, ովքեր փրկեցին իր կաշին պատերազմի և հետպատերազմյան օրերին». Կարեն Վրթանեսյան
5300:05«Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ». Գևորգ Գորգիսյան
36Երեկ, 23:55Lրագրողն ակնհայտորեն խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը. ՊՆ
75Երեկ, 22:30