«Եթե ոչինչ չեք անելու, ինչո՞ւ եք խախտում այդ մարդկանց հոգեկան աշխարհը». Ժաննա Ալեքսանյան
![]() 391 Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 17:05 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր դատավոր Վահե Խալաթյանը մերժել է 24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ ազատ արձակել: Ցմահականին տրվել էր լավ բնութագրեր, նրան ներել էին տուժողները, ընդ որում գրավոր, սակայն արդարադատության նախարարությունը գտել էր, որ նրա հանցագործություն կատարելու ռիսկը մեծ է և ահա դատարանը առաջնորդվել է հենց այս «հիմնավորմամբ» ու մերժել: Հանցագործություն կատարելու ռիսկը մեծ է. խորհրդային մի ձևակերպում է, որը պարզվում է ցանկացած դեպքում կարելի է օգտագործել, իսկ արդարադատության նորանշանակ նախարարն ասում էր, որ բարելավվելու են վաղաժամկետ ազատ արձակման պայմանները: Եթե ոչինչ չեք անելու, ինչու եք խախտում այդ մարդկանց հոգեկան աշխարհը, ինչու եք հուսադրում նրանց և նրանց հարազատներին: Հեղափոխությունից հետո սկսվեց շրջանառվել ցմահների անունները, սակայն նրանց ազատման հարցում որևէ առաջընթաց չկա: Համատարած անտարբերություն մարդու նկատմամբ: Նրանց մեջ անմեղ դատապարտվածներ կան, մասնավորապես զինվորական գործերով»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
12702:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13200:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
192Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
217Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
147Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
275Երեկ, 23:12
