«Քոչարյանը Պուտինի յուրօրինակ տեսակն է Հայաստանում». Երվանդ Բոզոյան

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը տրամաբանական է որակում ՍԴ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը:
«Այն ինչ Հայաստանում կատարվում է, ուղղակի ամոթալի վիճակ է: Այս գործընթացի ընթացքում Ռ. Քոչարյանին կալանքի տակ պահելը խայտառակություն է, ամոթ է մեր ժողովրդի համար»,- «5-րդ ալիքի» եթերում նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Քոչարյանին կալանքի տակ պահելը քաղաքական նպատակ ունի. «Նիկոլ Փաշինյանը բավականին ծանր վիճակում է այսօր. ոչ մի շոշափելի արդյունք նա չի տվել տնտեսության, արտաքին քաղաքականության մեջ և, ըստ էության, իր շրջապատն էլ հասկանում է՝ ինչ է կատարվում: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Քոչարյանն ազատության մեջ դառնում է լուրջ գործոն քաղաքական իմաստով: Դրա համար ինքն ամեն ինչ անում է, որ Քոչարյանը մնա կալանքի տակ»,- ասում է նա:
Քաղաքագետը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելն ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա. «Քոչարյանը Պուտինի յուրօրինակ տեսակն է Հայաստանում: Այս իմաստով կա նաև դասակարգային խնդիր. երբ Փաշինյանը փորձում է պատժել կամ վատություն անել Քոչարյանին, ապա կարող ենք ասել, որ բազմաթիվ փաշինյաններ կան Ռուսաստանում, ովքեր փորձում են նույնպես նմանատիպ շարժումներ սկսել ՌԴ-ում, և այդ հեղափոխական շարժումներն սպառնում են Պուտինին»,- նշում է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
1603:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
6401:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
7700:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6900:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
81Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
91Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
80Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
91Երեկ, 21:54