«Էրդողանի նկրտումները միջուկային զենք ունենալու մասով կարող է թանկ նստել թուրքական պետության վրա». Կ. Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը կարծես թե անակնկալ էր հենց դաշնակից պետությունների համար: Այլևս գաղտնիք չէ, որ Թուրքիան, ի դեմս Էրդողանի, ձգտում է դառնալ գերտերություն: Նա դրան պատրաստվում է արդեն քանի տարի: Հենց այնպես չէր հարևան պետությունների տարածքում ստեղծված ԻՊ չարիքը, որը պարզապես ոչնչացրեց սիրիական պետության տնտեսությունը, ինչու չէ նաև պետությունը:
Էրդողանի նկրտումները միջուկային զենք ունենալու մասով կարող է թանկ նստել թուրքական պետության վրա, սակայն, դրան հասնելու համար Թուրքիան ոչ թե որևէ ուժ է օգտագործելու, այլ բացառապես դիվանագիտությունը, որը նրան հաջողվում է:
Աշխարհում, եթե որևէ պետություն ցանկանում է կառուցել ատոմակայան, ապա դրա թույլտվությունը միջազգային կառույցները տալիս են այն դեպքում, երբ տվյալ պետությունը ստորագրում է միջուկային զենք չստեղծելու, չունենալու մասին պարտավորագիրը: Իսկ Թուրքիան մտադիր է Ռուսաստանի օգտնությամբ կառուցել ատոմակայան, որպեսզի ձեռք բերի ոչ միայն էներգետիկ անկախություն, այլ նաև տիրապետի որոշակի տեխնոլոգիաների և նյութերի... Ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ Թուրքիան ձգտում է Օսմանյան կայսրության սահմաններով պետություն դառնալ, որը նաև կլինի գերտերություն»:

«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4613:12
«Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը կրակեր, Մարտի 1-ին երանի էինք տալու». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4513:00
«Երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր, դուք և ձեր քույրը հանգստանում էիք Դուբայում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7412:12
«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5011:54
«Արտերկրում ժողով է ման գալիս, որ մասնակցի»․ Ոսկան Սարգսյան
6011:36
«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին
10711:19
Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
8210:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
7910:12