«Բերանները ջուր լցրած հետևում էին, թե ինչպես է բռնաբարվում երկրի սահմանադրությունը». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնի եղբայր Ջո Ջոնսոնը հրաժարական է տվել նախարարի պաշտոնից և հայտարարել, որ չի մասնակցելու հաջորդ խորհրդարանական ընտրություններին, քանի որ գաղափարական տարաձայնություններ ունի իր եղբոր հետ։ Նկատեք, որ Բորիսը որևէ հանցագործություն չի կատարել, նրանք պարզապես տարբերվող պատկերացումներ ունեն Բրեքսիթի վերաբերյալ։
Այս կապակցությամբ հիշեցի 2017-ը, երբ Բակո Սահակյանը նախագահ մնալու համար որոշել էր փոխել Արցախի սահմանադրությունը, անցնել այն կարմիր գիծը, որը մինչ այդ ոչ ոք չէր հանդգնում անցնել։ Ոչ մի նախարար հրաժարական չտվեց։ Ավելին, եղան մարդիկ, որոնք մեծ ուրախությամբ ու պատրաստականությամբ պաշտոններ ընդունեցին Սահակյանից այդ հանցագործությունից հետո։ Իսկ քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ բերանները ջուր լցրած հետևում էին, թե ինչպես է բռնաբարվում երկրի սահմանադրությունը, քանի որ Բակո Սահակյանի համար աշխատող ընկերներ կամ բարեկամներ ունեին»։

«Ղարաբաղից հետո Հայաստանը եվրոչինովնիկների համար դարձավ Ադրբեջանի գերի»․ Արա Արայան
8903:06
«Պատերազմներում փայլուն դրսևորված մարդուն բռնում են, Նիկոլի դեմը կզածներին՝ կոչումներ շռայլում»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9001:06
«Պարտադիր Թուրքիա՞ն պիտի լինի, որ ձեզ պատռելով վազեք օգնության»․ Արա Պողոսյան
10700:18
«Հանեք Նիկոլի տակից պետական բյուջեն, պետաշխատողին, նրանից կմնա միայն շլյապը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8900:06
Ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը
78Երեկ, 23:54
«Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները»․ Քրիստինե Վարդանյան
85Երեկ, 23:36
«Հատուկ բանագնացների ձևաչափը դառնում է «ժամկետանց»»․ Հակոբ Բադալյան
67Երեկ, 23:12
Հրդեհ՝ Վիեննայում. նախնական տվյալներով այրվում է պահեստ
136Երեկ, 22:47