ՀԲՃ-ն պահանջում է հրապարակել նախարարության եզրակացությունը ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին

Հայկական բնապահպահական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարություն՝ պահանջելով հրապարակել սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին:
Հարցման տեքստը՝ ստորև․
«2019թ․ Օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ և մասնավորապես պարզել՝ Ամուլսարի հարցում ՇՄԱԳ նոր գնահատում իրականացնելու կարիք կա՞, թե՞ ոչ։ Մամուլից տեղեկացել ենք, որ սեպտեմբերի 4-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Դուք զեկուցել եք, որ կատարել եք վարչապետի հանձնարարականը և ամբողջ ինֆորմացիան փոխանցել եք կառավարությանը։
Հաշվի առնելով, որ սույն տեղեկատվությունը չի պարունակում ռազմական կամ պետական գաղտնիք, ավելին՝ բնապահպանական տեղեկատվությունը ենթակա է հրապարակման, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն, խնդրում ենք մեզ ուղարկել նախարարության կազմած և սեպտեմբերի 4-ին կառավարությունում խորհրդակցության ժամանակ ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
160520.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
80919.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
89818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
97916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
108114.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
110013.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
127510.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
138707.10.2026, 01:06