«ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում չկա դրույթ, որ պետություններն իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության». ԱԳ փոխնախարար
![]() 339 Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 12:35 Այսօր խորհրդարանում ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը քննարկելիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու համար: «ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերում, ցավոք, չկա դրույթ, որ պետություններն իրավունք չունեն զենք վաճառել երրորդ պետության, որը սպառնում է անդամ պետություններին: Այսինքն՝ միջազգային իրավունքի տեսակետից որևէ բան չեն խախտում, բայց մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այն հարաբերությունները, որ կան ՀԱՊԿ-ում, ուրեմն՝ ներսում հարաբերությունները պետք է այլ ոճի լինեն, հետևաբար՝ այն պարտավորությունները, որ կան ներսում, պետք է գերակա լինեն»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Մելքումյանն էլ իր հերթին նկատեց. «Ճիշտ չի՞ լինի, որ մենք գնանք այն ուղղությամբ, որ նախապատրաստենք այնպիսի մի իրավական ակտ ՀԱՊԿ-ի շրջանակներում, որ որոշ զինատեսակներ, ելնելով պրակտիկայից, որ օգտագործվում են ՀԱՊԿ անդամ մի երկրի կողմից մյուս երկրի նկատմամբ՝ երրրոդ երկրին զենք մատակարարելով, այս պահը որոշակի, գոնե, անուղղակի սահմանափակումներ դնենք»,-հարցրեց Մ. Մելքումյանը: Շ. Քոչարյանը նշեց, որ կարելի է փորձել այդ ուղղությամբ գնալ, սակայն խոչընդոտները շատ լուրջ կլիենեն: «ՀԱՊԿ-ում կա պայմանագրի մի դրույթ, որը հնարավորություն է տալիս ՀԱՊԿ անդամ պետությանը նույն զինատեսակները գնել ավելի մատչելի գներով և Հայաստանի դեպքում դա կիառվում է: Այդպիսի դրույթ մենք ունեն և՛ երկկողմանի՝ հայ-ռուսական համաձայնագրով, և՛ ՀԱՊԿ-ում: Եվ այս տեսակետից այն, ինչը մենք ձեռք ենք բերում, իհարկե, անհամեմատ է այն գների հետ, որոնք Ռուսաստանը վաճառում է երրորդ պետություններին»,-փաստեց ԱԳ փոխնախարարը: |

«Հիմա, երբ Իրանը պարտվեց, Ամերիկայի ամենամեծ թշնամին Դեմոկրատական կուսակցությունն է». Թրամփ
297Երեկ, 23:07
«Թեհրանը, չունենալով հնարավորություն հարվածելու ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքին, խոցում է նրա «Մերձավորարևելյան որջը»». Արմեն Հովասափյան
294Երեկ, 16:24
«Իրանական հրթիռները կարող են հասնել Լոնդոն». #TheTelegraph
473Երեկ, 13:52
«Դժվար է լինելու սովորական իրանցուն բացատրել, որ նրան «ազատություն» են բերում խավարի միջոցով»». Վարդան Ոսկանյան
264Երեկ, 12:12
«Եթե Իրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ն կոչնչացնի նրա էլեկտրակայանները». Թրամփ
437Երեկ, 10:10
Սպասվում են տեղումներ
241Երեկ, 08:24
«Խոստովանում է, որ ինքը և պատերազմը նույնական են»․ Մարգարիտ Եսայան
346Երեկ, 03:06
«Հերթական «կրակոցը» ՀԱԵ-ի նկատմամբ և անարգանք հարևան Վրաստանի նկատմամբ»․ Տիգրան Աբրահամյան
236Երեկ, 02:06
