Բոլթոնը գնաց, Պուտինը կգա. փոփոխություններ կլինե՞ն ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում. «Հրապարակ»

«Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը 2 օր է՝ թոփ նյուզ է աշխարհում, ինչի նկատմամբ անտարբեր չէին նաև Հայաստանում՝ ոչ միայն այն պատճառով, որ օրերս ԱՄՆ է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլև որ Բոլթոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելել էր Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո՝ շատ հստակ մեսիջներով՝ Իրանի հետ սահմանին, Փաշինյանի մանդատին ու արցախյան խնդրին առնչվող:
ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանին հարցրինք՝ այդ հրաժարականն օրակարգային փոփոխություններ կմտցնի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում․ հայտնի է, որ Բոլթոնն առավել կոշտ արտաքաղաքական մոտեցումների կողմնակից էր։ «Պետք է հասկանալ՝ ով է անվտանգության հաջորդ խորհրդականը, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղությամբ են ընթանալու հարաբերությունները։ Բոլոր դեպքերում, պարոն Բոլթոնի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ էին հաստատվել»:
Հանդիպումների ի՞նչ մակարդակ է սպասվում Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ժամանակ։ «Հենց այս պահին, երբ Դուք այդ հարցն ուղղում եք ինձ, տեղի է ունենում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի այցը Հայաստան»: Այն կանխորոշիչ կլինի՞ ապագա հանդիպումների համար։ «Իհարկե»:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը երեկ վերջապես հայտարարեց, որ Վ. Պուտինը կգա Հայաստան․ ի՞նչ եք կարծում՝ դա կապվա՞ծ էր Բոլթոնի հրաժարականի հետ: «Ես պարզապես գիտեմ, որ պարոն դեսպանը հայտարարել է՝ Վ. Պուտինը կգա Հայաստան»: Սկսե՞լ եք նախապատրաստվել այցին։ «ԵՏՄ նիստի նախապատրաստությունները սկսվել են կես տարի առաջ»։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում։ «Ես նման ինֆորմացիա չունեմ»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Հայ հերոսներին ինչ-որ «կարևոր» մեկը թույլ չի տալիս դիմել ՄԻԵԴ, որ չվնասեն «խաղաղության հարթակին»»․ Լապշին
2217:36
«Իշխանությունը կփորձի մեկ օրում փակել մի պատմական էջ և բացել մյուսը»․ Արմեն Հովասափյան
4117:12
«Այս թոֆիգները բոլորիս են վիրավորում»․ Արա Պողոսյան
4816:54
«Բա խլեք ձեռներից, տվեք թող ապրեն»․ Տիգրան Պետրոսյան (տեսանյութ)
6016:42
Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում (տեսանյութ)
8816:18
«Թվացյալ «խաղաղություն» բերածը խոստովանում է, որ Ադրբեջանը մեր դեմ անվտանգային նոր սպառնալիք է ձևավորում»․ Տաթևիկ Հայրապետյան
4916:06
Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5215:48
«ԱՄՆ-ն պետք է պահանջի բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումը»․ Լաուրա Ֆրիդման (տեսանյութ)
5815:18