«Այս խոսակցությունից որոշ ժամանակ անց Սարկիսովը «մեռնում» է` իբր ինչ-որ հիվանդությունից». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե ինչո՞ւ էր Քոչարյանը գնում 2008-ի արյունոտ մարտի 1-ին ընդառաջ: Վստահելի մի աղբյուրից այդ նույն մարտի 1-ին իմացա, որ դրանից մի քանի օր առաջ՝ փետրվարի 26-ին երկրի նախագահականի մի սենյակում հավաքված են եղել Քոչարյանի թիկնապահները: Դրանցից մի քանիսը, նկատի ունենալով Հանրապետության հրապարակում Սեռժիկի կազմակերպած հանրահավաքի խայտառակ ավարտը, զարմանք են արտահայտում, թե ավելի լավ չի լինի, եթե իշխանությունն ընդունի իր պարտությունը և դրանով վերջ տա ցույցերին ու հանրահավաքներին: Այդ խոսքի վրա հանկարծակի սենյակ է մտնում թիկնապահների ղեկավար Գրիշա Սարկիսովը և վրա բերում. «արա, էդ ինչե՞ր եք խոսում, ոնց կարա Քոչարյանը թույլ տա, որ Տեր-Պետրոսյանը նախագահ դառնա: Դուք գիտե՞ք, որ Քոչարյանի ձեռքերը մինչև ուսերը արյունոտ են»: Այս խոսակցությունից որոշ ժամանակ անց Սարկիովը «մեռնում» է՝ իբր ինչ-որ հիվանդությունից: Փաստորեն, Սարկիսովի պարագայում էլ ակնհայտ է Վ. Սարգսյանի նույն սխալի կրկնությունը, որն արագացրեց հոկտեմբերի 27 սպանդի իրականացումը, քանի որ նույն հոկտեմբերի սկզբին Վազգենը Վանաձորում մոտ քսան հոգու առջև անզգուշորեն հայտարարել էր, թե «սրանց (քոչոյին ու սեռժիկին-Ե. Ա.), մինչև տարեվերջը դուրս ենք քշելու Հայաստանից», իմա՝ ՀՀ-ից...»:

«Երբ ոտնատակ ես տալիս մի ամբողջ ժողովրդի նվիրական զգացումները, դա կարող է նրան արթնացնել»․ Թաթուլ Հակոբյան
5103:06
«Միացյալ Թագավորությունում սահմանադրական ճգնաժամ է»․ Արթուր Դանիելյան
6102:06
«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
6101:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
6000:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
12100:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
6400:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
6600:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
59Երեկ, 23:54