«Քաղաքացի ջան, ի՞նչ իմանայիր, թե ինչ բոյի դավադրություն է կազմակերպվելու Ծռերի դեմ». Սյուզաննա Սիմոնյան
![]() 309 Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 02:10 «Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց Արարատ Միրզոյանը ճիշտ է ասում, որ հեղափոխության ժամանակ չեն խոստացել հանցագործներին պատժել: Նրանք անընդհատ կրկնում էին, որ վենդետա չի լինելու: Մեղավո՞ր են, որ դուք չեք ըմբռնել այդ բառային մանիպուլյացիան: Քաղաքացի ջան, մի բորբոքվիր, աշխատիր այսուհետ ժամանակին ըմբռնել բառի իմաստը: Ապրիլի 25-ին, երբ դու հրապարակում վանկարկում էիր «Սասնա Ծռեր», Սասունը մոտեցավ բարձրախոսին, և ասաց՝ ժողովուրդն իմ անունն է վանկարկում: Դու կրկին չհասկացար, միամիտ քաղաքացի ջան: Ի՞նչ իմանայիր, թե ինչ բոյի դավադրություն է կազմակերպվելու Ծռերի դեմ, հանգստացնում էիր ինձ, ասելով, թե շտապում եմ, և քո սրտի առաջնորդն անպայման ազատելու է Ծռերին: Ծռերն այսօր էլ ազատված չեն, քաղաքացի ջան, նրանք դեռ դատվում են այսօր: Ծռերն ընդամենը տնից են դեռ գնում դատարան: Իսկ Սմբատն ու Արմենը նույնիսկ տանից գնալու հնարավորությանը չեն արժանանում: Այնպես որ, ամեն ինչ գնում է այնպես, ինչպես ասել են քո սրտի տերեր թավիշները»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
