«ՍԴ որոշումը նսեմացնելով՝ նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել դատարանի վրա». Ռուբեն Մելիքյան
![]() 215 Երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ., 09:25 Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի նախագահն այսօր, ԱԺ ամբիոնից, հանդես է եկել արտահերթ ելույթով՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանին վերաբերող հարցերին։ Ելույթի բովանդակությունը ոչ այլ ինչ էր, քան դեռևս մայիսի 20-ին սկիզբ առած՝ Դատական իշխանությունը և մասնավորապես, Սահմանադրական դատարանը կառավարող քաղաքական ուժին ենթարկեցնելու գործընթացի հերթական դրսևորում, այդ գործընթացին օրենսդիր մարմնի պաշտոնական ներգրավում։ Առավել հետաքրքրական էր ելույթի համար ընտրված ժամանակը՝ ՍԴ որոշման հիման վրա երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտի հրապարակման նախօրեն։ Հաշվի առնելով վերջին ամիսների փորձը՝ կարելի է պնդել, որ ընտրված ժամանակն այս առումով ամենևին պատահական չէր. ՍԴ որոշումը նսեմացնելով՝ նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա՝ ստանալու ոչ թե վերաբերելի իրավունքի ու փաստերի հիման վրա՝ դատավորի ներքին համոզմունքից բխող իրավաչափ որոշում, այլ կառավարող ուժի քաղաքական կամքն արտահայտող դատական ակտ»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
