Բակո Սահակյանին հարցաքննության են կանչել. «Ժողովուրդ»
![]() 855 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 09:40 ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն ծանուցումով հարցաքննության է հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմեց Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին՝ հարցնելով, թե արդյոք Բակո Սահակյանը ստացել է ծանուցում հարցաքննության ներկայանալու համար: Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե տեղյակ չէ: Թեև նախաքննական մարմինը հրաժարվեց պատասխանել՝ արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել են հարցաքննության, թե՝ ոչ, արդյոք Սամվել Կարապետյանը եկել է նախաքննական մարմին և ի վերջո, հաջողվեց արդյոք Վիտալի Բալասանյանին ՀՔԾ-ում հարցաքննել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունից: Մասնավորապես՝ օրաթերթը պարզել է, թե նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով քննությունը կոնկրետ ինչ ուղղությամբ է տանում: Մեզ հասած տեղեկություններով՝ հարցաքննության հրավիրած անձանցից հետաքրքրվել են, թե Արցախից եկած զորամիավորումներին որտեղից և ինչ զենք են տվել, ինչ գումար են բաժանել: Մեզ հասած լուրերով՝ հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել են, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել, որոնք մարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետև Երեւանում ծավալված իրադարձությունների հետ կապված նրանց բերել են մայրաքաղաք: Ուստի այն գումարը, որ տվել են Երևանում, եղել է իրենց հասանելի աշխատավարձը, որը չէին հասցրել ստանալ Արցախում: Սակայն նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը փաստեր ունի, որ պայմանագրայիններին իրենց հասանելիք աշխատավարձից շատ ավելի գումար են տվել»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
