Դավիթ Տոնոյանը՝ իր պաշտոնից ազատման լուրերի մասին
![]() 476 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 11:25 ՀՀ Պաշտպանության նխարար Դավիթ Տոնոյանն այսօր հերքեց իր պաշտոնից ազատման մասին լուրերը: «Չկա էդպիսի բան»,-հայտարարեց նա: Նախարարը լրագրողների հետ զրույցում խուսափեց մեկնաբանություններ տալ Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու վերաբերյալ: «Կարծում եմ առանց որևիցե պատճառի չի լինում հրաժարական»,-ասաց նա: Անդրադառանալով մամուլում տարածված այն լուրերին, որ երեկ տեղի ունեցած ԱԱԽ նիստում քննարկվել է նաև ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկության հարցը՝ նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ, այդպիսի բան չկա և ես հերքում եմ որևիցե քննարկում այդ թեմայի շուրջ ԱԱԽ նիստում»: Հարցին թե, կա՞ն տարաձայնություններ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, Տոնոյանն ասաց. «Ոչ, չեն կարող լինել տարաձայնություններ. որպես կառաավարության անդամ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
