«Սպայի պես ներկայացրեք այդ հաշվետվությունը և ասեք, թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի». Հայկ Մարտիրոսյան
![]() 286 Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 16:35 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոնաʹյք սպաներ: Սպայի պատիվը պահանջում է չխաղալ քաղաքականություն, չսպասել հետոին, ակնարկներով հեռանալու հայտարարություններ չանել: Հայ ժողովրդի կյանքում այս վճռական պահին, երբ ժողովրդի կողմից վստահության կանխավճար ստացած իշխանությունն ապիկար կառավարմամբ լքում է իր ժողովրդին, սպայի պատիվն ու կոչումը պահանջում են չսքողել իրականությունն այն ժողովրդից, որին դուք կոչված եք ծառայելու: Եվ եթե համատարած հղումներ եք անում ոստիկանական և գաղտնի ոստիկանական սպաների պատիվներին, ապա, օրինակ, սահմանեք և բաց տեքստով տեղեկացրեք, թե ինչ է եղել և ինչու է եղել: Ձեր հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ուզում եք ասել, որ ձեր հավատարմությունը ժողովրդին է և ոչ անհատին և որ հաշվետու եք միայն նրան: Շնորհակալ եք նույնպես նրան և ոչ նրան, որ ձեզ ժամանակին սպառնացող առնվազն մոռացությունից առաջ բերեց և նոր կարիերա ստեղծեց ձեզ համար: Ուրեմն սպայի պես ներկայացրեք այդ հաշվետվությունը և ասեք, թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի: Մենք իրավունք ունենք դա իմանալու, դուք՝ պարտավորություն դա ասելու»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
