Իսրայելում և Եթովպիայում ՀՀ դեսպանատներ կբացվեն
![]() 452 Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ., 11:30 Իսրայելում և Եթովպիայում ՀՀ դեսպանություններ կստեղծվեն: Այսօր Կառավարությունը հավանություն տվեց ԱԳՆ-ի առաջարկին: Նախագիծը զեկուցելիս ՀՀ արտաքին գործերի նախարար զոհրաբ Մնացականյանն ասաց, որ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության մի շարք ոլորտների զարգացման համար: ԱԳ նախարարը նշել է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ ժամկետներում տեղի կունենա դեսպանատան բացումը և այն կախված է երկու երկրների համատեղ աշխատանքից: Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն բացելու առաջարկը ներկայացնելիս Մնացականյանը ընդգծեց այդ երկրի դերը որպես աֆրիկյան կառույցների կենտրոնակայան և հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների առկայությունը: Ըստ նախարարի՝ Եթովպիայում դեսպանատուն բացելով, հնարավորություն կընձեռնվի խորացնել կապերն աֆրիկյան այլ երկրների հետ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
