«Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու ընդդիմությունը». Արթուր Ղազինյան
![]() 290 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 03:30 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ: Սա վկայում է 2 բանի մասին. 1. Ամուլսարի հանքի բացման օպերացիան, իսկ ավելի ճիշտ բնապահպանների նկատմամբ ուժ կիրառելու գործը և դրա պատասխանատվությունը իրենց վրա կվերցնեն ժամանակավոր պաշտոնակատարները: Ուժի կիրառումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի Հայաստանից բացակայելու օրերին՝ պատասխանատվությունից խուսափելու և երրորդական պաշտոնյաներին հետևանքների համար պատասխանատու կարգելու համար, 2. Փաշինյանն ԱԱԾ տնօրեն և ՀՀ ոտիկանապետ կնշանակվեն «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության կողմից նախաձեռնված հայտնի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ բացարձակ ազատության և հայեցողության պայմաններում: Ահա այն ծրագիրը, որ պլանավորել են իրագործել «ժողովրդի սրտի» իշխանությունն ու «ժողովրդի սրտի» ընդդիմությունը: «Ժողովրդի սրտի» իշխանության շահը պարզ է և հասկանալի, մնում է հասկանալ, թե որն է «ժողովրդի սրտի» ընդդիմության շահը: Հ.Գ. Ամուլսարի պաշտպանների նկատմամբ ուժի կիրառումը համարում եմ անթույլատրելի, իսկ անհարկի և անհամաչափ ուժի կիրառման ամբողջ պատասխանատվությունը կրելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
