Բացառիկ մանրամասներ՝ «Հաց բերողի» մահվան փորձագիտական եզրակացությունից. «Ժողովուրդ»
![]() 355 Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ., 09:15 «Ո՞ւմ խղճին է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը: 2,5 տարի է անցել նրա մահվանից, մինչև օրս ՀՀ քննչական կոմիտեն քննում է, թե ում էր ձեռնտու այդպիսի հիվանդություններով մարդուն կանալքի տակ պահել ու մահվան դուռը հասցնել: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել նրա առողջական վիճակի ու կալանքի համատեղելիության փորձագիտական եզրակացության մասով: Մասնավորապես՝ քրեական գործով նոր հանգամանք է ի հայտ եկել. փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն այդ հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ: Իսկ ի՞նչ փուլում է գտնվում քրգործը: Գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին. «Հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական նոր փորձաքննություն»: Այսինքն՝ նոր փորձաքննությամբ փորձում են պարզել, թե նախկինում տված եզրակացությունը որքան արժանահավատ է եղել: Հիշեցնենք՝ դեռ 2019-ի մայիսի 14-ին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակավ հայտարարել էր. ««ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում երբ իրականացվեց 2-րդ փորձաքննությունը և ասվեց, որ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն չունի «Հաց բերողը», կարճ ժամանակ անց եզրակացություն տվողը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն»: Հիմա, պարզվում է, փորձագետները սխալվել են, բայց Սարգսյանն արդեն մահացած է»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
