«Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում». «Ժառանգություն»
![]() 215 Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 14:40 «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը: Այդ առիթով կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է. «28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ հանրաքվե գումարվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների 94,39 տոկոսը «կողմ» քվեարկեց մեր անկախությանը. սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայաստանից Արցախ և ի սփյուռս աշխարհի, այս սրբազնագույն տոնի առթիվ: Փշոտ ու բարդ է դեպի անկախություն տանող հայոց ճանապարհը. 28 տարի Հայաստանի պետությունը և նրա քաղաքացիներն անգայթ ընթանում են այս ճանապարհով՝ կորուստներով և ձեռքբերումներով, նոր հաղթանակների հույսերով և հավատով: «Ժառանգությունը» համոզված է, որ մեր հայրենիքի անկախության 28-ամյա տարեդարձը կխորհրդանշի պետական ինքնիշխանության ամրակայման, քաղաքացիական համերաշխության հաստատման, տնտեսական վերելքի մի նոր հանգրվան հայոց պատմության մեջ: Մեր հավաքական ուժի համախմբումը առավել կմերձեցնի համայն հայության իղձերի իրականացումը: Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունն անդարձ հաստատվելու են մեր անկախ և միացյալ հայրենիքում»,-ասված է հայտարարության մեջ: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
