«Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան». Դ. Տոնոյանը՝ Վայոց Ձորի դեպքի մասին
![]() 357 Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ., 12:30 «ՀՀ ՊՆ զորամասի սպային Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի քննությունը ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկողության տակ է: Սպան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է». սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը: Ըստ նրա՝ ՊՆ-ն ու կառավարության բոլոր անդամները հետևողական են լինելու դեպքի բացահայտման հարցում: «Ռազմական ոստիկանությունն էլ քաղաքացիական ոստիկանության հետ միասին իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ: Ամեն ինչ կլինի ազնիվ և արդար, և մեղավորներն իրենց պատիժը կստանան»,-խոստացավ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության Վայոց Ձորի վարչությունում «Եղեգնաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ զորամասի սպա: Նա շտապ վիրահատվել էր: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունն էլ պարզել էր սպային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
