Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն և պարկուճ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք՝ Հայկ Հարությունյանը 2003-2008թթ զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնը։ 2019-ի գարնանը նա հարցաքննվել էր Մարտի 1-ի գործի շրջանակում:

Ռուսաստանի ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավ
97Երեկ, 21:00
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 80 մարդ է զոհվել (տեսանյութ)
280Երեկ, 16:19
Ռուսաստանը հարվածել է Խարկովի շենքերից մեկին․ տուժել է 38 մարդ (տեսանյութ)
209Երեկ, 15:12
Աշտարակի կամրջից նետվածը 69-ամյա տղամարդ է․ մանրամասներ (տեսանյութ)
162Երեկ, 13:12
«Հերթական հարձակումը․ որքա՞ն մարդ պետք է տուժի, որպեսզի սթափվենք»․ Կարինե Թորոսյան
125Երեկ, 12:42
Ինդոնեզիայում լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
204Երեկ, 12:12
ԱՄՆ-ում ծննդյան խնջույքը վերածվել է հրաձգության․ տուժել է 11 մարդ (տեսանյութ)
347Երեկ, 09:37
4 ժամ անց էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է
18627.09.2026, 21:24