«Ցանկացած քաղաքական սպանության մեջ առաջին պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը». Գառնիկ Իսագուլյան
![]() 552 Չորեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2019 թ., 00:30 Այսօր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում նշեց, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահն իր համար սպասելի էր: «Երբ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարությանը, դրանից հետո տեղի ունեցած ցանկացած քաղաքական սպանության մեջ առաջին պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը: Հայկ Հարությունյանը չէր կարող ինքնանսպան լինել: Վստահ եմ, որ նրան հասցրել են դրան»,- ասաց նա: Իսագուլյանը եթերի ընթացքում նշեց նաև, որ համոզված է, որ «Մարտի 1»-ի գործով հարցաքննությունների ժամանակ ՀՔԾ-ն ստիպում է վկաներին, որ վերջինները ցուցմունք տան սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի դեմ: «Չի բացառվում, որ այսօրվա իշխանությունները ահաբեկում են մարդկանց հարազատներին. փորձում են ահաբեկման միջոցով մարդկանց պարտադրել ինչ-որ գործողություններ: Հիմա ես չեմ բացառում, որ Հայկ Հարությունյանը այլընտրանք էլ չի ունեցել: Այսինքն, չի բացառվում, որ փորձել են ինչ-որ քրեական գործեր հարուցել հարազատների վրա կամ իր վրա՝ վարկաբեկելու համար: Մարդիկ պետք է հասկանան մի բան. ՀՀՇ-ն վերադառնում է: Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ավելի վատ տեսակն է»,-ասաց Իսագուլյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
