Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ICSID-ում այլևս չի ներկայացնում ՀՀ շահերը. «Ժամանակ»
![]() 304 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 09:50 «Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը կոնկրետ գործով այլևս միջազգային տնտեսական դատարանում (ICSID) չի ներկայացնում ՀՀ շահերը։ Խոսքը վերաբերում է սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործին, որով ICSID-ում ՀՀ շահերը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի թեթև ձեռքով ներկայացնում էր «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերությունը։ Սկսած 2017 թվականից՝ ՀՀ շահերը միջազգային դատարանում ներկայացնում են «Կոնցեռն դիալոգ» ընկերության երեք փաստաբան։ Առաջինը և բյուջեից 1 ժամը 250 դոլար վարձատրվողը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր, ներկայումս Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն էր, ապա 1 ժամը 200 դոլար վարձատրվող արդեն արդարադատության գործող նախարար Ռուստամ Բադասյանն ու Լիլիթ Կարապետյանը: Նրանք, վերջապես, հեռացվել են այս գործից, քանի որ աբսուրդ էր, որ ներկա կառավարությունը շարունակում էր միլիոններ վճարել Քոչարյանի փաստաբանին ու նրա ընկերներին՝ նախկին նախագահի եղբոր մասնակցությամբ, հովանավորչությամբ տեղի ունեցած մի թալանի գործը միջազգային դատարանում արդարացնելու համար»։ Մանրամասները թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
