«Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ». Ոսկան Սարգսյան
![]() 359 Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 17:20 Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մի բան է ասում, Նյու-Յորքում՝ մեկ այլ բան։ Նա Ստեփանակերտում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին Փաշինյանը հայտարարել է․ «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում»: Փաշինյանը միշտ պետք է պահպանի Հայաստանի դիրքորոշումը, որ հիմնահարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ չէ, այլ՝ Արցախի ժողովրդի պայքարն իր ինքնորոշման համար։ Եվ Գյումրիում չպետք է հրճվեր, երբ ելույթ ունեցողներից մեկը Բակո Սահակյանին անվանեց ՀՀ Արցախի մարզպետ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
