Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Զորավարժությունները շարունակվում են». Արծրուն Հովհաննիսյան

«Զորավարժությունները շարունակվում են». Արծրուն Հովհաննիսյան
306
Հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2019 թ., 21:40

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Զորավարժությունները շարունակվում են:

Այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է այն զորավարժարան, որտեղ պահեստազորայինները անցկացնում եմ համապատասխան պարապմունքներ։ Նախարարը նախ շրջայց է կատարել վրանային ավանում, ծանոթացել կենցաղային պայմաններին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հանդիպել է անձնակազմին, զրուցել նրանց հետ, քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր։ Հանդիպման ավարտին նախարարը որոշ հանձնարարություններ է տվել հրամանատարական կազմին»: