«Իմ մտքով երբեք չի անցել, որ չդատապարտողներն ընտրողական մոտեցում ունեն». Ժաննա Ալեքսանյան
![]() 576 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 04:15 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ հարգարժան ընկեր Հայկ Ալումյանը երեկ մի գրառում է արել, որով մեղադրել է իրավապաշտպաններին երկու դատավորների՝ Աննա Դանիբեկյանի և Ալվինա Գյուլումյանի նկատմամբ ճնշումների հետ կապված ընտրողական մոտեցման համար: Անկեղծ ասած, ես հենց այդ գրառումից էլ տեղեկացա ՍԴ դատավորի նկատմամբ «ֆիզիկական և հոգեբանական» ճնշումների մասին: Մի կերպ գտա տեսանյութը, ակնհայտ է, որ Գյուլումյանի միջադեպն այնպիսի տարածում չի գտել, ինչպես Դանիբեկյանի դեպքում և դեպքերն էլ հանրային ուշադրությանն արժանանալու համար տարբեր են: Ամեն դեպքում, անհարգալից վերաբերմունքը ՍԴ դատավորի նկատմամբ ակնհայտ էր: Ես դատապարտում եմ ցանկացած բռնության դրսևորում և ընտրողական մոտեցման մասին խոսք անգամ լինել չի կարող: Վստահ եմ, որ նույն մոտեցումն ունեն մեր մյուս գործընկերները: Հայկ ջան, ուղղակի, երբ Քոչարյանի համակիրները մեկնարկող դատական նիստին դատարանի բակում քաշքշում էին փաստաբան Սեդա Սաֆարյանին, առանձնապես դատապարտող փաստաբաններ չգտնվեցին, բայց իմ մտքով երբեք չի անցել, որ չդատապարտողներն ընտրողական մոտեցում ունեն»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
