ՀՀ ԱԳՆ պատասխանը Լավրովի՝ Արցախի վերաբերյալ աղմկահարույց հայտարարությանը
![]() 411 Հինգշաբթի, 03 հոկտեմբերի, 2019 թ., 23:10 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ նախօրեին արված մեկնաբանությանը, թե «ԼՂ հակամարտության մասին որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ «Արցախը Հայաստան է և վերջ», չեն նպաստում քաղաքական գործընթացի վերականգնման համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը», պատասխանել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: Աննա Նաղդալյանի խոսքով՝ Հայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, որի անաչառ և անկողմնակալ միջնորդությունը խաղաղ կարգավորման, այս հարցում համանախագահ երկրների միջև միասնության պահպանման գրավականն է: Միևնույն ժամանակ, ըստ նրա, հայկական կողմը կարևոր է համարում, որ միջնորդներից յուրաքանչյուրը խուսափի ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: «Վերահաստատում ենք ԱԳՆ օգոստոսի 6-ի հայտարարությունը: Հայկական կողմի դիրքորոշումը հստակորեն արտահայտված է ՀՀ վարչապետի բոլոր ելույթներում, ներառյալ՝ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ամբիոնից հնչեցված խոսքում, որը վերահաստատեց խաղաղության և փոխզիջման հասնելու Հայաստանի առաջարկած բանաձևը»,–ասել է ԱԳ նախարարի խոսնակը: Նրա խոսքով՝ անընդունելի է Ադրբեջանի անկարողությունը հրապարակայնորեն արտահայտվել խաղաղ կարգավորման այնպիսի լուծումների մասին, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»: Նշենք,, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ ասել էր, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցով քաղաքական գործընթացն արգելակվել է։ «Կողմերը բավական լուրջ հայտարարություններ են անում, օրինակ, որ «Արցախը Հայաստան է». այսպես ժամանակին Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարում էր, որ «Կոսովոն Ալբանիա է»։ Դա չի օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծելուն»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
