«Չեմ կարծում, որ ՍԴ-ն բացասական որոշում կկայացնի Հ. Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնության վերաբերյալ». վարչապետի խոսնակ
![]() 381 Ուրբաթ, 04 հոկտեմբերի, 2019 թ., 00:00 «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնի հանրապետական է, որը աչքի է ընկել իրարամերժ հայտարարություններով, մինչև կուսակցական դառնալը, այնուհետև նաև կուսակցական դառնալուց հետո, Մարտի 1-ի հարցով է բազմիցս հանդես եկել քննադատական հայտարարություններով»,- այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Խոսնակի խոսքով՝ Հրայր Թովմասյանի, նրա խորհրդականի, աշխատակազմի ղեկավարի արած հայտարարությունները վաղուց դուրս են եկել իրավական հարթությունից և քաղաքական հայտարարություններ են դարձել. «Ժամանակը եկել է, որ Սահմանադրական դատարանը նույնպես իր տեղը գտնի նոր Հայաստանում»,- ընդգծեց Կարապետյանը: Վարչապետի խոսնակը կարծում է, որ ՍԴ-ն ևս չի կարողանա անտեսել այն փաստարկները, որ բերվել են ԱԺ-ում: Եթերի ընթացքում նա նաև նշեց, որ չի կարծում, որ Սահմանադրական դատարանը բացասական որոշում կկայացնի «Իմ քայլի»՝ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախաձեռնությանը . «Այս ճգնաժամը չի կարող անվերջ շարունակվել և վստահ եմ, որ ելքեր կգտնվեն, որպեսզի Հայաստանը ի վերջո կանգնի լիարժեք զարգացման ուղու վրա»,- ասաց նա: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
