Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ավստրիայում դեռահասն սպանել է իր ընկերուհուն ու նրա ընտանիքի անդամներին

Ավստրիայում դեռահասն սպանել է իր ընկերուհուն ու նրա ընտանիքի անդամներին
1096
Կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ., 15:45

Ավստրիական հանրահայտ լեռնադահուկային Կիտցբյուել հանգստարանում դեռահասն սպանել է 5 մարդու: Ըստ ոստիկանության՝ անչափահաս տղան խանդի հողի վրա սպանել է իր ընկերուհուն ու նրա ընտանիքի 4 անդամի: Հանցագործությունից հետո նա հանձնվել է ոստիկանությանն ու ձերբակալվել: