«Վիտալի Բալասանյանը հատել է սահմանագիծը. նրան պետք է կանգնեցնել». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախօրեին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որում՝ անդրադառնլով ներհայաստանյան իրադարձություններին ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ղեկավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Տարբեր ձևակերպումներով փաթեթավորված այդ սպառնալիքներն իրականում հասնում են ընդհուպ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի: Սա Վիտալի Բալասանյանի կողմից արդեն որերորդ նման հրապարակային սպառնալինք է:
Նախորդ նման դեպքերից հետո համարժեք գնահատականի բացակայության պատճառով Բալասանյանն իրեն թույլ է տալիս կոպտագույն կերպով խառնվել Հայաստանի ներքին կյանքին ու որ ամենավտանգավորն է՝ սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսել Հայաստանի լեգիտիմ իշխանության, նրա ղեկավարի հասցեին: Դժբախտաբար, դա տեղի է ունենում Արցախի գործող իշխանության լուռ համաձայնության և Հայաստանի ռևանշիստական ուժերի ակնհայտ ոգևորության ու քաջալերման պայմաններում:
Արցախի հերոսի պատվաբեր կոչումը որևէ մեկին, այդ թվում՝ Վիտալի Բալասնյանին իրավունք չի տալիս դուրս գալ քաղաքակրթության, բարոյականության ու ի վերջո օրենքի շրջանանկներից: Ճիշտ հակառակը՝ յուրաքանաչյուր նման հայտարարությամբ Բալասնայնանն արժեզրկում է իր կոչումը՝ դառնալով մանր քաղաքական խաղերի գործիք ու խաղալիք:
Ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հանրային ու մտավորական դեմքերը հստակ դիրքորոշում արտահայտեն այս հանցավոր գործելակերպի առթիվ ու առնվազն դատապարտեն Հայաստանի ներքին կյանքին միջամտելու և Հայաստանի ընտրված իշխանության հետ սպառանլիքի լեզվով խոսելու Վիտալի Բալասանյանի գործողությունները: Անթույլատրելի է նաև Արցախը հայաստանյան քաղաքական գործընթացներին մաս դրաձնելու ու արցախցի գործիչների միջոցով Հայաստանում մանր ու էժան քաղաքական դիվիդենտներ ստանալու փորձերը:
Անհրաժեշտ է հստակ սահմանազատում մտցնել հայաստանյան ու արցախյան ներքաղաքական գործընթացներում և որևէ կերպ թույլ չտալ այդ սահմանների հատումը:
Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հատել է այդ սահմանագիծը: Նրան պետք է կանգնեցնել»:

«Ալմաթիի հռչակագիրն առանց վերապահումների ընդունելը դիվանագիտական անփութություն է»․ Թաթուլ Հակոբյան
8703:06
«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
8502:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
10100:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
11000:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
8900:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
105Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
101Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
88Երեկ, 22:18