«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը
ՀՀ քաղաքացի Վիտալի Բալասանյանը իր և ամբողջ 5-րդ շարասյան անունից բազմիցս հանդես է եկել հաշվեհարդարի և ֆիզիկական բռնության սպառնալիքներ պարունակող հայտարարություններով:
Խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ ՀՀ իրավապահպան մարմինները մինչ օրս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ սպառնալիքների իրագործման հավանականությունը ստուգելու և քաղաքացիների ու պետության նկատմամբ դրանց հավանական գործադրումը կանխելու ուղղությամբ:
Ավելին՝ նրանք բացարձակ անգործություն ցուցաբերեցին նաև այն պարագայում, երբ Վիտալի Բալասանյանը ցուցադրաբար հրաժարվեց Մարտի 1-ի գործով ներկայանալ հարցաքննության, իսկ Ոստիկանապետի պաշտոնը նախկինում զբաղեցրած և Մարտի 1-ի գործով կարևոր տեղեկույթի տիրապետող Հայկ Հարությունյանը սպանվեց կամ ինքնասպանության հասցվեց:
Անպատժելիության այս աննախադեպ վիճակից գոտեպնդված, Վիտալի Բալասանյանը երեկ՝ 2019 թ. հոկտեմբերի 8-ին, Լայվնյուզ.ամ լրատվամիջոցին տված հերթական հարցազրույցում, դարձյալ փաստացի հանդես գալով 5-րդ շարասյան անունից, արդեն ուղիղ սպառնալիքներ հնչեցրեց պետական հեղաշրջման, ինչպես նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչներին և մեր կազմակերպության անդամներին ֆիզիկապես ոչնչացնելու վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ իրավապահպան մարմիններն անգործության են մատնված, իշխանությունից պահանջում ենք ցուցաբերել անհրաժեշտ քաղաքական կամք և իրավապահպան մարմիններին հանձնարարել կատարելու իրենց ուղիղ պարտականությունը և չեզոքացնել պետության անվտանգությանը և քաղաքացիների կյանքին ուղղված ռեալ սպառնալիքները:
Այդ սպառնալիքների կոլեկտիվ աղբյուրը բոլորին հայտնի 5-րդ շարասյունն է՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ստեփանակերտյան ռեժիմ, տարատեսակ բալասանյաններ և վանեցյաններ:
Ուստի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև բոլորը միասին՝ որպես ազգային շահերի և մարդու դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով ստեղծված և գործող հանցավոր համագործակցություն, պետք է ժամ առաջ մեկուսացվեն և ենթարկվեն քրեական հետապնդման:

«Ինչո՞ւ լքեցիք դահլիճը․ sms եկա՞վ Կառավարությունից»․ լրագրողը՝ Լուսինե Քոչարյանին (տեսանյութ)
816:06
«Մոտեցող ձմեռը զգաստացրել է շատերին». Գարիկ Քեռյան
2015:54
«ԵՄ-ի՝ Հայաստանի նկատմամբ ցուցադրական հետաքրքրությունը պայմանավորված է ՌԴ-ին վնաս հասցնելու ձգտմամբ». Մասլեննիկով
4715:43
ՔՊ-ականները լքեցին դահլիճը (տեսանյութ)
5015:30
««Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար»․ Ոսկան Սարգսյան
4715:12
«Հարաբերություններ, որպես այդպիսին, չկան». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
5814:54
«Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս փուլում նպատակահարմար չէ»․ Պեսկով
8514:48
Արցախցիների խնդիրների շուրջ քննարկում՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8914:24