«Անընդունելի եմ համարում ցանկացած անհիմն հայտարարություն». Դավիթ Բաբայան

«Դա պարոն Բալասանյանի անձնական կարծիքն է և որևէ կապ չունի պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետության դիրքորոշման հետ: Նա այդպես է մտածում: Ես չեմ ուզում մտնել ո՛չ բանավեճի մեջ, ո՛չ էլ այլ բան ասել: Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր միասնականությունն ուժեղանա և ոչ թե պառակտվի: Անընդունելի եմ համարում ցանկացած վիրավորանք, անհիմն հայտարարություն, գաղափարներ, որոնք խարխլում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Առավել ևս Արցախից հնչող բոլոր գաղափարները պետք է լինեն կրկնակի-եռակի հավասարակշռված, որովհետև Արցախը բոլորիս համար սրբություն է: Ոչ մեկ իրավունք չունի խարխլել մեր միասնականությունը՝ անկախ նրանից, թե ասողն ո՞վ է, ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ պաշտոն ունի կամ չունի, կամ ի՞նչ դիրք է զբաղեցնում». MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցին, ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ իր մոտեցումը որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ այն է, որ եթե անգամ կա քննադատություն, պետք է լինի առողջ, կառուցողական: Անընդունելի են ատելություն սերմանելը, հայհոյանքը, անեծքները:
«Միայն մի բան հստակ կարող եմ ասել՝ որևէ մեկը ցանկացած մեկի հանդեպ վիրավորական արտահայտություններ անելու իրավունք չունի: Եթե կա մեղադրանք, ապա այն պետք է փաստարկված լինի»,-ամփոփեց Բաբայանը:

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
7703:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
9801:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
10600:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9900:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
91Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
104Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
90Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
100Երեկ, 21:54