«Ասում են՝ հերոսները պիտի մեռնեն ռազմի դաշտում, այլապես դառնում են անտանելի». Գեղամ Ասատրյան
![]() 358 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 01:05 Պատմաբան, սփյուռքագետ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին մի հայ մարդ, իմ խորին համոզմամբ սեփական փորձից ելնելով, ասել է՝ հերոսները պիտի մեռնեն ռազմի դաշտում, այլապես դառնում են անտանելի: Այս օրերին դրա ականատես ենք դառնում: Տղերք, հեռու մնացեք քաղաքականությունից: Այլապես մեռնում եք սեփական ժողովրդի համար, այն ժողովրդի, որը դաստիարակվել է՝ ձեր սխրանքների մասին լսելով: Ավելի մեծ վտանգ սեփական պետականության հանդեպ, քան ձեր ատելության խոսքն է, չկա: Ինձ համար կենդանի հերոս մեռել է այն ժամանակ, երբ Արցախում Բակո Սահակյանին պարտվելուց հետո ընտրությունները որակեց խայտառակ, բայց կարճ ժամանակ անց ստացավ պետպաշտոն: Երբ 2016-ին «փուռը տվեց» մարտական ընկերներին: Մեկ այլ կենդանի հերոս մեռավ, երբ ընդդիմադիրից դարձավ իշխանություն և լիովին փոխվեց կամ վերստին բացահայտվեց: Բազմաթիվ հերոսներ մեռան, երբ 2015-ին ուռա գոռալով միացան Գագիկ Ծառուկյանին: Տղերք, հեռու մնացեք քաղաքականությունից, մի խանդեք այլոց: Դուք պատվով կատարել եք ձեր գործը, իսկ այսօր այն կարգերը չեն, որ լինեք քաղաքականության մեջ՝ պահպանելու սեփական ունեցվածքը: Ձեզ պետությունը կգնահատի ըստ արժանվույն, իսկ այ դուք վտանգ եք այս պահին պետականության համար. Հերոս էիք, բայց մեռաք...»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
