«Կկալանավորվե՞ր Արա Վարդանյանը, եթե գովաբաներ իշխանությանը». Ավետիք Իշխանյան
![]() 304 Հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2019 թ., 13:30 Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լռե՞լն է ոսկի, թե՞ «ճիշտ» խոսելը. փոխվել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոցը և նա կալանավորվել է։ Հետաքրքրական է, որ ինչպես «Սասնա Ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի, Անդրեաս Ղուկասյանի (նրանց հետ միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել), այնպես էլ Արա Վարդանյանի (նրան անձամբ չեմ ճանաչում) նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճված չեն, դեռևս նրանք բոլորը գտնվում են ՀՀ փառապանծ իրավապահ մարմինների աչալուրջ հսկողության տակ․ «տեսե՛ք հա, ձեզ լավ պահեք, թե չէ․․․»: Եվ ահա, ի տարբերություն մյուսների, որոնք, հավանաբար, ճիշտ հասկանալով սույն ուղերձը, փառաբանում են իշխանությանը, միամիտ Արա Վարդանյանն անխնա քննադատում, փնովում է։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
