Կալանավորվել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը

Կալանավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ըստ փաստաբանդ Երվանդ Վարոսյանի՝ յուրացման մեղադրանքով. այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին, պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել: Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից՝ մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»:
Երեկ նոր մեղադրանքի շրջանակում Վարդանյանի կալանավորվելուց հետո փաստաբան Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն, որ գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ է դարձնում, որ այս ամենի պատճառն Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
3308:24
«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
11000:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
10100:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
11100:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
10900:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
158Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
171Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
263Երեկ, 22:37