«Գուցե կուլիսներում կա՞ հստակ պայմանավորվածություն Թուրքիայի և Սիրիայի միջև». Նաիրի Հոխիկյան
![]() 225 Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2019 թ., 13:35 Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 2 օր աշխարհի լրատվամիջոցներն ու վերլուծական կենտրոնները ողողված են Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու մասին տեղեկություններով: Հայկական դաշտում բոլորն աղաղակում են թուրքական բռնությունների մասին, մինչդեռ, իմ կարծիքով, պետք է քաղաքագիտական հայացքը փորձի հասկանալ՝ գուցե այս դեպքում թուրքերն այնքա՞ն էլ ինքնուրույն և մենակ չեն: Այդ ինչպե՞ս եղավ, որ ԱՄՆ-ն հանկարծ դուրս եկավ Սիրիայից՝ քրդերին թողնելով մեն-մենակ, կամ ինչո՞ւ հանկարծ համրացան Ռուսաստանն ու Իրանը, և որ ամենակարևորն է՝ ինչո՞ւ Սիրիայի կառավարությունը մի քանի քննադատական հայտարարությունից անդին չգնաց՝ թողնելով, որ թուրքերը լայնամասշտաբ հարձակում գործեն իր տարածքի վրա: Գուցե կուլիսներում կա՞ հստակ պայմանավորվածություն Թուրքիայի և Սիրիայի իշխանությունների միջև: Գուցե քրդերն արդեն իրական գլխացավա՞նք էին Թուրքիայի և Սիրիայի համար, և որոշվեց համատեղ սցենարով ազատվել նրանցից»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
