«Գուցե սա Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ իրավական հնարավորությունն է». Արման Բաբաջանյան
![]() 338 Չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ., 06:35 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնի հետ անհամատեղելիության հիմքով դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմելու մասին իմ ներկայացրած նախագծին քաղաքական աջակցություն ստանալու նպատակով պաշտոնապես դիմել էի ԱԺ երեք խմբակցություններին: Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավական տեսանկյունից խոցելի հիմնավորմամբ մերժել էր իմ նախաձեռնությանը միանալու առաջարկը: Այսօր գրեթե նույնաբովանդակ պատասխան-գրություն եմ ստացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, որում, հղում անելով օրենքի՝ մի քանի վիճելի ու մեկնաբանելի դրույթների, «Լուսավոր Հայաստանը» տեղեկացնում է, որ չի միանում իմ օրենսդրական նախաձեռնությանը: «Իմ քայլը» խմբակցության պատասխանն ստանալուն պես կներկայացնեմ նաև իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ: Արձանագրեմ միայն, որ եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը կարելի էր հասկանալ ու բացատրել ինչ-ինչ հանգամանքներով, ապա միանգամայն տարակուսելի ու մտորելի է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության նման վարքագիծը, որի անդամները մի կողմից՝ հայտարարում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ դեմ են արտահայտվում այդ նպատակն իրագործելու հնարավորություն տվող օրինագծին: Նախագիծ, որը գուցե Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ իրավական հնարավորությունն է այս պահին»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
