«Ադրբեջանում գտնվող Կախի հայկական փողոցը դարձրել են քաղաքի այցեքարտը` ստորաբար չվկայակոչելով փողոցի ծագման մասին». Սամվել Կարապետյան
![]() 609 Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ., 04:25 Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կախի հայկական փողոցի անցյալն ու ներկան. Կախի կամ Կախավան փոքր քաղաքը գտնվում է ներկայիս Ադրբեջանի հանրապետությունում, Շաքի և Զաքաթալա քաղաքների միջանկյալ հատվածում, Մեծ Կովկասի անտառածածկ լանջերի ստորոտին: Համանուն շրջանի կենտրոնն է: Հիմնականում Հին Նախիջևանից և Արցախից փոխադրված հայերն այստեղ վաճառականական նպատակներով հաստատվել էին 1820-ական թթ. և աշխույժ գործունեություն ծավալելով մինչև 1905թ., ըստ էության, Կախի ողջ առևտուրը կենտրոնացրել էին իրենց ձեռքում: Կախում հայերը հիմնականում բնակվում էին մեկ փողոցի՝ երկու կողմից ձգվող միմյանց կից և միայն իրենց պատկանող գլխավորապես կրկնահարկ քարաշեն տներում, որոնց առաջին հարկերը ծառայում էին որպես խանութներ կամ արհեստագործական արտադրամասեր, իսկ երկրորդ հարկերը՝ բնակելի նպատակների: Կախեցի հայերը հաճախ էին ենթարկվում տեղացի կամ լեռնցի ավարառու ցեղերի (հատկապես լեզգիների) գիշերային հարձակումներին, որով անվերջ նյութական կորուստներ էին կրում: Հայկական փողոց-թաղամասն ավելի ապահով դարձնելու նպատակով դեռ 1860-ականներին հայերը որոշում են կառույցներով լրացնել տնից-տուն ազատ մնացած մակերեսները, իսկ փողոցի երկու ծայրերին կառուցում են կամարով միմյանց միացած բերդանման զույգ բուրգ-աշտարակներ, որոնց մեջ տեղադրվում են ներսից մետաղական հուսալի փականներով երկփեղկանի մեծաչափ հզոր դռներ: Այս կերպ յուրաքանչյուր օրվա վերջում ամուր կողպվում էին փողոցի երկու ծայրերի դարպասները, որով գիշերն անցնում էր առանց պատահարների: 1984թ. ավելի քան 3000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում էին նաև 17 հայեր: Մեծ բարեբախտություն եմ համարում, որ ինձ բախտ վիճակվեց քաղաքում հանդիպել միակ լուսանկարչատան սրահի տեր Անդրիասով Վանյային. մի տարեց և պատկառելի մարդ, ով հանձն առավ ընկերոջս և ինձ առաջնորդել քաղաքում և մատնացույց անել հատկապես այն ամենն, ինչն առնչվում էր մեզ՝ հայերիս հետ: Այս փողոցի մասին վերը շարադրածս տեղեկությունների համար էլ իրեն եմ պարտական: Ներկայումս այս փողոցը Կախի միակ տեսարժան փողոցն է, որտեղ գիտական վերականգնումների հետ որևէ առնչություն չունեցող ավելի դեկորատիվ և կարծես բեմական աշխատանքներ են կատարվել: Համենայնդեպս, փողոցը դարձրել են քաղաքի այցեքարտը, որի մասին հեքիաթներ են շարադրել դարպասի մոտ զետեղված ցուցանակներին, ստորաբար չհիշելով և չվկայակոչելով պատմական և ոչ մեկ տեղեկություն փողոցի ծագման-ձևավորման մասին...»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
299Երեկ, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
466Երեկ, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
95625.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
89224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
51724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
46524.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
48423.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
64421.02.2026, 00:42
